Մենք երեք քաղաքական ուժերով հաղորդում ենք ներկայացրել գլխավոր դատախազություն: Այսօր՝ օգոստոսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
Բանախոսը տեղեկացրեց, որ ստացել են հաղորդման հիման վրա քրեական գործը հարուցելու մերժման մասին ՀՔԾ քննիչի որոշումը և երեք ուժերով (ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցություններ) որոշել են բողոքել:
«Օրենքը նախատեսում է հնարավորություն բողոք թե՛ գլխավոր դատախազություն, և թե՛ դատական կարգով: Այս պահին մենք օգտվել ենք դատախազություն բողոք բերելու մեր իրավունքից և առաջիկա զարգացումները թույլ կտան նաև հետագա գործողությունները ներկայացնել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը